«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում «հատուկ ռազմական օպերացիայի» մեկնարկի մասին։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիա չկա։ Ընդորում, նա ուկրաինական բանակի զինծառայողներից պահանջել է ցած դնել զենքերը։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցող չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որի հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայք էջում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հրաժարվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից, որը պետք է կայանար փետրվարի 24-ին։ Բլինքենն արդեն իսկ հայտնել է Լավրովին իր մտադրության մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների առաջին փաթեթի սահմանման որոշման մասին, որոնք ներառում են պատժամիջոցներ նաև ռուսական էլիտայի ու սուվերեն պարտքի նկատմամբ։ Բայդենի տեսաուղերձը հեռարձակել է Սպիտակ տունը։
Դամասկոսը կարող է շատ շուտով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է դիտարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Այդ մասին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զելենսկին։